|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հուլիսի 19-ին, ժամը 00:14-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա շենքում, սպառնում է ինքնավնասել և հրկիզել հարևանի բնակարանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ 1985 թ. ծնված Ք. Տ.-ն գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում:
Ժամը 01:17-ին հոսպիտալացվել է «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոն:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի կողմից տեղում Ք. Տ.-ի հետ տարվել է հոգեբանական զրույց: