|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ կայացել է 34-ամյա Ռոզա Ալոյանի դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը, Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը դռնփակ դատական նիստում բավարարել է Արարատի քննիչ Արթուր Ավետյանի միջնորդությունը` 34-ամյա Ռոզա Ալոյանին երկամսյա կալանքի ենթարկելու մասին:
Դատարանը որոշել է նաև մանկասպան մոր նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Նրան արդեն տեղափոխել են «Նուբարաշեն» հոգեբուժարան կենտրոն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Ալոյանը սավանով խեղդամահ էր արել իր երկու երեխաներին` 6-ամյա Վարդանին և 4-ամյա Հայկին: