|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արագածոտնի մարզում հուլիսի 1–ին մեկնարկեց 2017 թվականի երկրորդ զորակոչը: Մարզկենտրոն Աշտարակ քաղաքի զինկոմիսարիատից զամկետային զինվորական ծառայության ճանապարհեցին առաջին զինակոչիկներին:
Ավանդույթի համաձայն, դեպի բանակ նորակոչիկներին ճանապարհեցին հանդիսավոր կերպով: Հոգեւոր դասի կողմից կատարվեց օրհնանքի արարողություն: Զինակոչիկներին ճանապարհելու էր եկել նաեւ մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:
Ողջունելով նրանց, մարզպետը բարի ծառայություն, ուժ եւ կորով, խաղաղություն, անվտանգություն մաղթեց եւ վստահեցրեց, որ հայկական զինված ուժերի հանդեպ պատասխանատվությունն ու հոգածությունը գտնվում են երկրի իշխանության ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Զինակոչիկներին իրենց բարեմաղթանքի խոսքերը հղեցին պետական, զինվորական պաշտոնյաները, հարազատները:
Եղան նաեւ երաժշտական կատարումներ: