|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի պուրակում տեղի է ունեցել հերթական մարզամշակութային միջոցառումը:
Կատարումներով հանդես են եկել վարչական շրջանի երաժշտական և արվեստի դպրոցների սաները, կազմակերպվել են մարզական մրցույթներ, որոնց մասնակիցներն արժանացել են մրցանակների: Հարակից մարզահրապարակում կազմակերպվել է բասկետբոլի մրցույթ, որի հաղթողները ևս արժանացել են պատվոգրերի:
«Երևանյան ամառ 2017» ծրագրի համաձայն, շարունակվում են միջոցառումներ անցկացվել մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում:


