|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Փետրվարի 18-ին` ժամը 12.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 61 ավտոմատացված հեռախոսակայանի շենքին հարակից տնակում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են Աճարյան փողոցի 1-ին փակուղու թիվ 7 շենքի մոտակայքում գտնվող կոշիկի վերանորոգման կրպակի դուռը, որտեղ անգիտակից վիճակում հայտնաբերել են 1957 թ. ծնված Գ. Հակոբյանին:
Նրան տեղափոխել են «Սբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն: