|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Ծառուկյան-Սարգսյան երկու օր շարունակ տևած բանակցություններն ընթացել են ոչ միայն նախագահական նստավայրում, վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատանը, այլև Ծառուկյանի Առինջում գտնվող դղյակում:
«Սկզբից պայման է դրվել փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ համարել, Ծառուկյանը համաձայնել է հրաժարվել հանրահավաքից, բուռն քաղաքական պայքարից, փոխարենը իշխանությունը նրան կթողնի իր սպորտի և բիզնեսների հետ, հարկային ստուգումները, մանդատից զրկելու գործընթացը կառկախվեն:
Փորձ է արվել հանրահավաքից հրաժարվելու հայտարարությունը տարածել եռյակի անունից, սակայն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը կտրականապես դեմ են եղել: Ծառուկյանը մտերիմներին նաև հայտնել է, որ աստիճանաբար դուրս կգա քաղաքականությունից, կհեռանա ԲՀԿ նախագահի պաշտոնից, մեկ ուրիշը կլինի ԲՀԿ առաջնորդ, իսկ ինքը կմնա ԲՀԿ պատվավոր նախագահ: Այժմ սկսվել է ԲՀԿ առաջնորդի փնտրտուքի հարցը, նա պետք է լինի վստահելի և այս իշխանություններին հավատարիմ մեկը: Վարդան Օսկանյանի և Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը բացառված է»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: