|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի մարզիկների հաղթարշավը շարունակվում է Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերում:
Ինչպես yerkir.am-ին տեղեկացրին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, երեկ ոսկե մեդալ նվաճեց նաև 96 կգ քաշային կարգի ազատ ոճի ըմբիշ Վիկտոր Կազիշվիլին: Երկօրյա մարտում ակնհայտ առավելություններով մրցակիցներից առաջ անցած մեր ըմբիշը եզրափակիչ փուլում ուժերը չափեց կանադացի մարզիկի հետ եւ ավարտեց փայլուն հաղթանակով:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս` օգոստոսի 17-ին, Սոֆիայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդության առաջնության մեկնարկային օրը Կազիշվիլին, նախորդող բոլոր մարտերը ավարտելով ժամանակից շուտ, բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին: Այսպիսով` Հայաստանի ներկայացուցիչները Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի երրորդ օրն սկսում են արդեն իսկ երեք բարձր նվաճումներով. մեր ոսկե մեդալակիրներն են ազատ ոճի ըմբիշներ Օհան Գիքինյանը (55 կգ), Նարեկ Սիրունյանը(66 կգ), և Վիկտոր Կազիշվիլին (96 կգ):