|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այդ առթիվ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում, ավանդաբար կազմակերպում է մարզամշակութային միջոցառում:
Երեխաներին նվիրված` «Մենք ապագա օլիմպիականներ ենք» նշանաբանով սպորտլանդիան տեղի կունենա Երևանի «Միկա» մարզադահլիճում: Իրենց ունակությունները կդրսևորեն մայրաքաղաքի 12 վարչական տարածքների 23 նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաներ:
Միջոցառումը կսկսվի հունիսի 1-ին` ժամը 12-ին: Մինչ այդ «Միկա»-ի նախասրահում կցուցադրվեն երեխաների կատարած, մարզական-օլիմպիական թեմաներով նկարչական աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: