|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում հայտնել է, որ անհրաժեշտ է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև մեղադրել գործընկերներին այն բանում, որ նրանք այդպես էլ հումանիտար օգնություն չեն տրամադրել Հալեպին. հայտնում է РИА Новости-ն:
Ի պատասխան Սթոունի դիտարկմանը, թե սիրիական խնդրի լուծումը դրա բաժանման մեջ է, Պուտինն ասել է, որ անհրաժեշտ է պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը:
«Ի՞նչ տեղի կունենա, եթե բաժանենք Սիրիան: Արդյո՞ք դա չի հանգեցնի բաժանված հատվածների միջև առճակատման»,-ասել է նա: