կարևոր
3355 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-03 19:57
Աշխարհ Քաղաքական

Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը ճանաչում է, որ Ղարաբաղն Ադրբեջան է․ Ալիեւ

Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը ճանաչում է, որ Ղարաբաղն Ադրբեջան է․ Ալիեւ

Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը ճանաչում է, որ Ղարաբաղն Ադրբեջան է։ Այս սոփեստությունը հնչեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օկուպացված հայկական Շուշի քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։

«Ինչ վերաբերում է արեւմտյան երկրների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը ուղղակի աջակցության ձեւական շարադրանքին, կարծում եմ, որ դա տեղի կունենա ժամանակին: Եվ կարեւորն այն է, որ Հայաստանն այժմ ավելի բաց է, քան Արեւմուտքում Հայաստանի որոշ բարեկամներ, ինչը խոսում է նրա փաստացի ճանաչման մասին»,-նշել է Ալիեւը։

Հիշեցնելով, որ Հայաստանը Պրահայի հռչակագիրը ստորագրել է անցյալ տարվա հոկտեմբերին եւ նույն ամսին՝ Սոչիի հռչակագիրը, որտեղ իր համաձայնությունն է հայտնել, 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրն ընդունել որպես հարաբերությունների կարգավորման հիմք, Ալիեւն ասել է. «Ալմա Աթայի հռչակագրում փաստացի ուրվագծված են եւ ճանաչված են որպես նախկին ԽՍՀՄ հանրապետությունների վարչական եւ պաշտոնական սահմաններ։ Սա նշանակում է, որ նրանք արդեն համաձայնել են, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Եվ ես վերջերս ասացի, որ նրանք պարզապես պետք է վերջին խոսքն ասեն: Նրանք ասում էին «Ա», իսկ հիմա պետք է ասեն՝ «Բ», պետք է ասեն այն, ինչ ես ասել եմ, այն, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Ես սպասում եմ դրան: Հուսով եմ, որ այդ ժամանակը կգա»։

Նշենք, որ Ալիեւի պնդումները, մեղմ ասած, հեռու են իրականությունից։ Փաստաթուղթը, որին հղում է անում Ալիեւը, վկայում է գոյություն ունեցող սահմանների ճանաչման մասին։ Այն ստորագրելու պահին Լեռնային Ղարաբաղն արդեն անկախություն էր հռչակել։

Աղբյուրը՝ news.am