|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ուկրաինան կարող է պահպանել իր տարածքային ամբողջականությունն ու միասնականությունը՝ միայն երկրի բոլոր քաղաքացիների իրավունքներն ապահովելով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանը կանչում է» ներդրումային ֆորումի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն։
«Մենք ելնում ենք այն բանից, որ բոլոր մարդիկ, ովքեր ապրում են Ուկրաինայի ցանկացած անկյունում, պետք է օգտվեն իրենց բոլոր իրավունքներից, որոնք նախատեսված են միջազգային իրավունքի նորմերով, ուկրաինական օրենսդրությամբ, ոչ ոք չի ենթարկվի խտրականության՝ լեզվային, էթնիկ կամ կրոնական սկզբունքով»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը: