|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հույս է հայտնել, որ երկիրը կկարողանա պահպանել տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը։ Այս մասին այսօր նա գրել է Facebook-ում. հայտնում է РИА Новости-ն:
«Դոնբասի բոլոր բնակիչները 100%-ով խաղաղություն են ուզում։ Ես պատրաստ եմ պայքարել իմ երկրի համար։Վստահ եմ, որ այդպես է մտածում ուկրաինացիների մեծ մասը։ Երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը կմնան այնպես, ինչես եղել են»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին Կիևի իշխանություններն ու ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի Հանրապետությունները պայմանավորվել են հրադադարի մասին։