|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր տեղի է ունեցել հերթական ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քննարկել են կառավարության ծրագիրը, որն իր մեջ ներառում է ՀՀ նախագահի մայիսի 18-ի ծրագրային ու հայեցակարգային դրույթների թիրախները:
«Կառավարությունը առաջարկում է հստակ թիրախ ընտրել տարեկան 5 տոկոս տնտեսական աճ, 25 տոկոս նվազագույն աշխատավարձի աճ, 12 տոկոս գործազրկության նվազում: Լուրջ ուշադրություն ենք դարձնում հակակոռուպցիոն բլոկին, որը կառավարության առաջիկա տարիների առանցքային ուղղությունը պետք է լինի: Շատ կարևոր տեղ է հատկացվում ՀՀ անվտանգության խնդիրներին, շարունակելու ենք ամրապնդել ՀՀ անվտանգության համակարգը, խորացնելով ազգ-բանակ գաղափարախոսությունը»,- ասաց Շարմազանովը` խոսելով կառավարության ծրագրի նախնական տարբերակը: Շարմազանովի կարծիքով կառավարության ծրագիրը հավակնոտ է, որում ընտրված թիրախները վերցված են ՀՀ նախագահի ծրագրային ելույթից: