|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Հայաստանի պետական թանգարանների «Աուդիովիզուալ գիդ» հավելվածը հասանելի կլինի մայիսի 20-ին՝ «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառման օրը: Տարվա ընթացքում հավելվածը ներդրվելու է 7 թանգարաններում, այս փուլում՝ 3-ում. Սերգեյ Փարաջանովի, Արամ Խաչատրյանի և Մարտիրոս Սարյանի։ Մայիսի 19-ին Փարաջանովի թանգարանում տեղի կունենա հավելվածի շնորհանդեսը։
Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների մասնակցությամբ այսօր ծրագրին առնչվող վերջին շտկումներն առաջարկվեցին:
Մայիսի 20-ից սմարթֆոններում ներբեռնելով «Աուդիովիզուալ գիդ» հավելվածը, առաջարկվող 10 լեզուներով կարող եք ճամփորդել Փարաջանովի, Սարյանի և Խաչատրյանի թանգարաններում:
«Աուդիոգիդ» ծրագրային հավելվածի ստեղծման դրամաշնորհի պայմանագիրը ստորագրվել է մշակույթի նախարարության, Հայաստանում Չինաստանի դեսպանատան, Հայաստանի պատմության թանգարանի, ինչպես նաև ծրագիրը իրականացնող Technology & Science Dynamics ընկերության միջև:
Ծրագիրն իրականացվում է մշակույթի նախարարության պատվերով: