|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահ վերընտրվելուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել Կոնգրեսում` «Երկրի վիճակի մասին» ամենամյա զեկույցով. հայտնում է Reuters-ը:
Ելույթի գլխավոր թեմաներն են եղել տնտեսության աճի և աշխատատեղերի ստեղծման հարցերը: Օբաման նաև պահանջել է, որ Կոնգրեսն ընդունի ավելի վաղ առաջարկված` զենքի շրջանառության վերահսկման խիստ միջոցառումների փաթեթը:
Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ Օբաման հայտարարել է, որ մինչ 2014 թ.ամերիկյան զորքն ամբողջովին դուրս կբերվի Աֆղանստանից, և պատերազմը կավարտվի։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ԱՄՆ նախագահը նշել է, որ միջուկային զինանոցի կրճատման վերաբերյալ բանակցությունները ՌԴ-ի հետ կշարունակվեն։