|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր Երևանի ավագանու առաջին նիստն էր: Տեղեկացրել ենք, որ «Երկիր ծիրանի» կուսակցության խմբակցությունը նիստին չմասնակցեց, փոխարենը` քաղաքապետարանի առջև ամբիոն դրեցին և իրենց նիստը դրսում անցկացրեցին:
Հարցին, թե արդյո՞ք բոյկոտելու են բոլոր նիստերը և դրանք դրսում են անցկացնելու, Փոստանջյանը չպատասխանեց, միայն ասաց. «Այսօր մենք արդեն անցկացրինք մեր նիստը, մյուս բոլոր հարցերին հետո կպատասխանենք»:
Փոստանջյանը տեղեկացրեց նաև, որ «Ալեքսանդր Թամանյանի աշխատությունն իրենց աշխատանքային գիրքն է լինելու»:
Խմբակցության անդամների ձեռքին փուչիկներ էին, որոնց վրա գրված էր` ՀՀԿ: Դրանք պայթեցնելուց և Տարոն Մարգարյանի ու Սերժ Սարգսյանի նկարներով ափսեները կոտրելուց հետո միայն խմբակցության անդամները մտան քաղաքապետարան: Սակայն նրանք այդպես էլ դահլիճ չբարձրացան, այլ փորձում էին իրենց հատկացված աշխատասենյակը գտնել և քննարկել հաջորդ նիստում իրենց անելիքները:
Մանրամասները` տեսանյութում: