|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է երեկ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունը:
Ըստ Demokrathaber-ի՝ Թուրքիան խոր վիշտ է հայտնել միջադեպի կապակցությամբ՝ համերաշխություն հայտնելով Միացյալ Թագավորության ժողովրդին:
«Նման հարձակումների առաջ բազմաթիվ անգամ կանգնած Թուրքիան և Թուրքիայի ժողովուրդը հասկանում և կիսում են Միացյալ Թագավորության ժողովրդի վիշտը: Ինչպես մինչ օրս, այնպես էլ այսուհետ շարունակելու ենք աջակցել ահաբեկչության դեմ պայքարին»,- նշվել է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ գիշեր Լոնդոնում ահաբեկչություն է տեղի ունեցել: Միկրոավտոբուսը Լոնդոնի կամրջի մխրճվել է բազմության մեջ, այնուհետև ավտոմեքենայից 3 դանակավոր անձինք են դուրս եկել և հարձակվել մարդկանց վրա: Ահաբեկչության հետևանքով գրանցվել են զոհեր և վիրավորներ: