|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրաքը դադարեցրել է արտերկրից, այդ թվում՝ Թուրքիայից լոլիկի ներկրումը:
Ekonomi.haber-ի տեղեկացմամբ՝ Իրաքի գյուղատնտեսության նախարարությունն այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ տեղական արտադրանքի, մասնավորապես` Նեջեֆ և Քերբելա նահանգներում բերքի առատության շնորհիվ ներքին շուկայում լոլիկի պահանջարկը կարող է բավարարվել նաև առանց ներկրումների:
Իրաքն այս որոշմամբ նաև փորձում է աջակցել տեղական արտադրողներին:
Իրաքի նախարարության հայտարարությունը հրապարակվել է նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում: