|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքական լոլիկի՝ սահմանափակ քանակով կրկին ռուսական շուկա վերադառնալը չի ազդի հայրենական արտադրողների վրա, փոխարենը Ռուսաստանը կկրճատի այլ երկրներից, այդ թվում` Ադրբեջանից լոլիկի ներկրման ծավալները: Այդ մասին Россия 24-ի եթերում հայտարարել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը:
«Դա ավելի շատ քաղաքական պատասխան քայլ էր, խոսքն ընդամենը 50.000 տոննայի մասին է, իսկ, ընդհանուր առմամբ, մենք ներմուծում ենք դեռևս 500.000 տոննա լոլիկ, դա Ադրբեջանն է, Ուզբեկստանը, Թունիսը, Մարոկկոն: Ավելի շուտ նրանք խնդիրներ կունենան, երկրները, որոնք մեծ ծավալի արտահանող են: Մեզ վրա դա չի անդրադառնա, դա ընդամենը ներկրման 10 տոկոսն է», - ասել է նախարարը: