|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանին հնարավոր է առաջիկայում տեսնենք գործադիր մարմնում: Տեղեկացնենք, որ մինչ այս, լուրեր էին շրջանառվում, որ Հովհաննես Սահակյանը նշանակվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, փոխարենը երեկ այդ պաշտոնում նշանակվեց Արա Սաղաթելյանը: Հարցին՝ ինչու Ձեզ չնշանակեցին ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, Սահակյանը զարմացավ. «Ինչո՞ւ ինձ պետք է նշանակեին այդ պաշտոնին»: Ի դեպ, մինչ խորհրդարանական ընտրությունները Հ. Սահակյանը նշում էր, որ ինքը իրեն տեսնում է գործադիր մարմնում: «Ժողովուրդ»-ը նախկին պատգամավորից հետաքրքրվեց՝ նման առաջարկ ստացել է, թե ոչ: Հարցին ի պատասխան՝ Սահակյանն անկեղծացավ. «Առաջիկայում ամեն ինչ կիմանաք: Բնականաբար, չեմ ասում գործադիրում անպայման կտեսնենք կամ որևէ տեղ փակագծեր չեմ բացում: Կլինի դատական, թե գործադիր, ամեն ինչ լավ կլինի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝թերթի այսօրվա համարում։