|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը հրաժարվել է խմբակցության քարտուղարի պաշտոնից: Այս մասին նա ասաց Yerkir.am-ի հետ զրույցում:
Իր այս որոշումը նա պայմանավորեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դառնալու հանգամանքով: Սահակյանը նշեց, որ հանձնաժողովի նախագահի և խմբակցության քարտուղարի աշխատանքը համատեղելը համարում է ոչ նպատակահարմար և անարդյունավետ:
Հիշեցնենք, որ վաղն ընտրվելու են ՀՀԿ խմբակցության ղեկավարը և քարտուղարը: Մեր տեղեկություններով` այդ տեղերը, համապատասխանաբար, կզբաղեցնեն Վահրամ Բաղդասարյանն ու Գագիկ Մելիքյանը: