|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Ադրբեջանի գործողությունները հասցեական դատապարտող հայտարարությունը ստիպված քայլ էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկիրը հրաժարվում է կյանքի կոչել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները. Ազգային ժողովի նիստում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Թերևս հակամարտության պատմության ընթացքում առաջին անգամ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հասցեական հայտարարությամբ և հստակ մատնանշեցին, որ շփման գծում լարվածություն առաջացնելու և հրադադարի ռեժիմի խախտումների հեղինակն Ադրբեջանն է: Ես կարծում եմ, որ մենք պետք է ողջունենք համանախագահների այս հայտարարությունը»,- ընդգծեց նա, ապա Մինսկի խմբի համանախագահներին կոչ արեց տվյալներ հավաքել շփման գծում լարվածության հետևանքով ադրբեջանական զինուժի կորուստների մասին, քանի որ այդ երկրի ղեկավարությունը թաքցնում է իր մարդկային կորուստները` մոլորության մեջ դնելով սեփական հասարակությանը: