|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ այս տարի հանդիպելու պատրաստակամությունը:
Երեւան եւ Բաքու կատարած այցերի ընթացքում համանախագահները երկրների ղեկավարների հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու համար բանակցություններն առաջ մղելու ընթացիկ առաջարկները: «Մենք ողջունեցինք այս տարի հանդիպելու՝ նախագահների պատրաստակամությունը, եւ նրանք իրենց երկրների ԱԳ նախարարներին հանձնարարել են շարունակել աշխատել եռանախագահների հետ՝ նախագահների գագաթաժողովի օրակարգը մշակելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:
Միջնորդները նաեւ ողջունել են շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով համեմատական կայունությունը` միեւնույն ժամանակ անհանգստություն հայտնելով վերջերս լարվածության աճի առիթով եւ նախագահներին կոչ են արել խուսափել իրավիճակը սրելուց: