|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայտնել ենք, որ ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը: Ընտրվելուց հետո Բաբլոյանն ինքը շարունակեց վարել ԱԺ 6-րդ գումարման առաջին նսիտը: Օրակարգի երրորդ հարցը, ներկայցրեց արդեն նորընտիր ԱԺ նախագահը, այն է փոխնախագահների ընտրությունը: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ՀՀԿ-ից փոխնախագահի թեկնածուներ առաջարկեց ԱԺ պատգամավորներ Էդուրդ Շարմազանովին և արդարդատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին:
Ծառուկյան դաշինքից պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ներկայացնելով իրենց դաշինքի փոխնախագահի անունը նշեց, որ դա կլինի Միքայել Մելքումյանը: Արա Բաբլոյանն էլ ասաց. «Փաստորեն ունեք երեք թեկնածություն, երկուսը՝ ՀՀԿ-ից, մեկը՝ Ծառուկյան դաշինքից»: