|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հ
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը այսօր՝ մարտի 6-ին, առանձին–առանձին հանդիպել է Ազգային ժողովի փոխնախագահներ Լենա Նազարյանի և Վահե Էնֆիաջյանի հետ. տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Լենա Նազարյանը կարևորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը, խոսել միջխորհրդարանական հարթակներում, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում և ՀԱՊԿ ԽՎ-ում փոխգործակցության խորացումից:
Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների խորհրդարանական նույնանուն հանձնաժողովների միջև համագործակցության սերտացման, շփումների աշխուժացման ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումների իրականացման կարևորությունը:
Վահե Էնֆիաջյանը դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցությունն ու միջազգային հարթակներում համատեղ աշխատանքը: Նա պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել երկկողմ կապերի առավել զարգացմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հայ-ռուսական բազմոլորտ օրակարգի շրջանակում քննարկումները՝ հաճախակի դարձնելով հանդիպումները:
Ավելի վաղ դեսպանը հանդիպել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ։