|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների և Ադրբեջանում գերության մեջ գտնվողների ընտանիքների անդամների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գերեվարվածները պետք է հայրենադարձվեն, իսկ հակամարտության երկու կողմերում զոհվածների աճյունները պետք է վերադարձվեն նրանց հարազատներին, երբ հնարավոր լինի: