|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն օրակարգին անցնելուց առաջ հանձնարարական տվեց տեխնիկական փորձաքննության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ: Նա նշեց, որ ԱԻ նախարարություն այցի ընթացքում վեր են հանվել գործնական խնդիրներ:
«Փորձաքննության իրականացման ոչ պատշաճ դեպքերն իրական վտանգ են ներկայացնում մեր համաքաղաքացիների առողջության ու անվտանգության համար: Այս խնդրին հարկավոր է տալ համակարգային լուծում: Հանձնարարում եմ ԱԻ նախարարին` մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել այս ոլորտի խնդիրների համալիր լուծման առաջարկություններ, տեխնիկական փորձաքննության ոչ պատշաճ իրականացման համար պատասխանատվության հստակ միջոցներ սահմանել»,- ասաց վարչապետը:
Նա նաև հանձնարարեց մտածել ոլորտը բարեփոխելու մեխանիզմների, խնդիրների կարգավորման այլընտրանքային լուծումների մասին, ներգրավել ապահովագրական մեխանիզմներ: