|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց բնապահպանական փորձաքննության կատարելագործման անհրաժեշտության վերաբերյալ:
Ներկայումս գործող շրջակա միջավայրի ազդեցության վրա գնահատման և փորձաքննության օրենսդրական կարգավորումներում անհրաժեշտ է վերանայել ընթացիկ գործունեության դասակարգում, ֆինանսավորման աղբյուրները, ժամկետներն ու ընթացակարգերը: Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում պահանջվում է բնապահպանական փորձաքննության պատշաճ, նախատեսելի և ողջամիտ ժամկետների իրականացում՝ ըստ միջազգային չափանիշների լավագույն չափանիշների:
Վարչապետը հանձնարարեց բնապահպանության նախարարին 3 ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետության շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ:
«Պարոն Մինասյան երեք ամիսը մի քիչ շատ չէ՞»,- հարցրեց վարչապետը՝ բնապահպանության նախարարին:
«Կարող ենք մեկ ամսվա ընթացքում էլ անել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
«Ֆիքսեցինք»,- ասաց Կարեն Կարապետյանը: