|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա հետ կքննարկի երկու երկրների հարաբերությունների կարգավորման հեռանկարները։ ՏԱՍՍ-ին Անկարայի դիվանագիտական շրջանակների աղբյուրը հայտնել է, որ այն կլինի նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումը։
«Դեմ առ դեմ հանդիպումները միշտ ավելի արդյունավետ են, քան հեռախոսային խոսակցությունները: Սա միանշանակ վերաբերում է Թուրքիայի նախագահի և Հայաստանի վարչապետի առաջիկա բանակցություններին: Պրահայում կարող է առաջընթաց գրանցվել ինչպես Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագրի նախապատրաստման գործում»,-ասել է աղբյուրը։
Sabah թերթը, հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանը մտադիր է Փաշինյանին առաջարկել կարգավորման հարցերի շուրջ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումները հաջորդաբար Թուրքիայում և Հայաստանում անցկացնել, այլ ոչ թե երրորդ երկրներում։ Բացի այդ, ինչպես նշվում է հոդվածում, նա հանդես կգա տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկներով։