|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր Երևանի 1/19 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի գործող քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը: Խախտումների և մրցակից Նիկոլ Փաշինյանի տարածած նյութերի վերաբերյալ բոլոր հարցերին Տարոն Մարգարյանը պատասխանում էր, որ իրավապահները կզբաղվեն այդ հարցերով:
«Եթե խախտումներ կան, թող դիմեն իրավապահ մարմիններին: Մենք կոչ ենք արել մեր բոլոր մրցակիցներին, որ նորմալ քարոզչություն անենք, և մեկս մյուսի վրա ցեխ չնետենք: Դուք տեսաք, թե Հանրապետականն իր քարոզչությունը ոնց տարավ»,- ասաց Տարոն Մարգարյանը: Նա շարունակ մատնացույց էր անում ՀՀԿ-ի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրությունները:
«Մեզ մոտ նման ցուցակներ չկան, իրավապահները զբաղվում են այդ հարցով»,- ասաց Տարոն Մարգարյանը` հերքելով, թե խախտումներ պարունակող թղթերը գտել են իր նախընտրական շտաբից: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ խուսափեց Նիկոլ Փաշինյանի հետ հրապարակային բանավեճից, Տարոն Մարգարյանն ասաց. «Ես չեմ խուսափել»: Հարցին, թե ինչպես կարողացավ պետական պաշտոնյա լինելով երիտասարդ տարիքում այդքան հարստություն կուտակել, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Իմ հայտարարագրում բոլոր հարցերի պատասխանը կա, վերցրեց նայեք, նոր կխոսեք»: