|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գործող քաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում էր: Այս անգամ եւս Տարոն Մարգարյանն ակնհայտորեն խուսափեց շփվել լրագրողների հետ:
Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀԿ վերնախավում գործող քաղաքապետին հորդորել են որքան հնարավոր է խուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց` կիքսերից խուսափելու եւ ժողովրդի զայրույթն ավելի չբորբոքելու համար:
Ներկայացնում եք Yerkir.am-ի թղթակցի համառ ջանքերը Տարոն Մարգարյանից պարզել, թե ընդունո՞ւմ է ՀՅԴ-ի` իր հետ բանավիճելու առաջարկը: