|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, լրագրող Արփի Մախսուդյանը սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, թե առավոտ ծեգին ոստիկանությունից չորս ոստիկան մեզ հյուր էին եկել ու ուզում էին տունը խուզարկել․․․
Ըստ Արփի Մախսուդյանի՝ ոստիկաններն առանց համապատասխան որոշման փորձել են իրենց բնակարանում իրականացնել խուզարկություն:
Հայտնում ենք, որ ոստիկանության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայողների կողմից հոդվածում նշված բնակարանում որևէ քննչական գործողություն, այդ թվում՝ խուզարկություն կատարելու նպատակ չի եղել:
Ոստիկանության ծառայողներն իրավունք ունեն հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետապնդելիս հանցագործություն կատարվելու կամ կատարված լինելու,…ինչպես նաև հետաձգում չհանդուրժող այլ դեպքերում մուտք գործելու բնակարաններ, շինություններ, տարածքներ, հողամասեր, այդ թվում` արգելքները վերացնելու միջոցով /«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդված/:
Ոստիկանության ծառայողները բնակարան են մուտք գործել ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզվող անձին հայտնաբերելու նպատակով, ունեցել են բնակարան մուտք գործելու՝ օրենքով ամրագրված հիմքեր: Բնակարանում անցկացվել է միայն «օպերատիվ հարցում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, ծառայողները բնակարան մուտք են գործել տան տիրոջ թույլտվությամբ: Հիշյալ գործողությունները կատարելու համար դատարանի որոշում չի պահանջվում:
Ոստիկանությունը հորդորում է ծառայողների ենթադրյալ անօրինականությունների վերաբերյալ նյութեր հրապարակելուց առաջ անհրաժեշտ տեղեկություններ ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: