|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր Երևանի Նար-Դոսի անվան դպրոցում պետք է տեղի ունենար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումը: Yerkir.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նախընտրական հանդիպումը այդ պահին չեղյալ է հայտարարվել, քանի որ դպրոցին հարող տարածքում դժբախտ պատահար է տեղի ունեցել. Երվանդ Քոչարի փողոցում չորս անձ է վրաերթի ենթարկվել, վարորդը դիմել է փախուստի:
Բարեբախտաբար, զոհեր չկան, չորս անձ տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ քիչ առաջ ահազանգ են ստացել, որ Երվանդ Քոչարի 19 շենքի մոտ BMW մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացիների: