|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Հայաստանի քննչակամ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Նարեկ Սամսոնյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 13-ին Նար-Դոսի՝ ժողովրդին հայտնի «Դագաղների» փողոցում իր մոտ եղած ատրճանակով Երևանի բնակիչ՝ 24-ամյա Վաղինակ Բաղյանի վրա կրակելու և դեպքից վայրից փախուստի դիմելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ոստիկանության կենտրոնական բաժնից ներկայացվելու է քննական բաժին։