|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ապրիլի 19-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ստայկիում (Բելառուս)։ Հայ ըմբիշները պատրաստվում են մայիսի 5-7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։
Աշխարհամասի գլխավոր ստուգատեսին մասնակցելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը թիմի կազմում ընդգրկել է Գեւորգ Ղարիբյանին (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանին (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանին (71 կգ), Կարապետ Չալյանին (75 կգ), Սարգիս Քոչարյանին (80 կգ) և Մաքսիմ Մանուկյանին (85 կգ): Հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Ազգային թիմի հետ մարզվում են նաեւ Արթուր Ալեքսանյանը (98կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75կգ), Վարշամ Բորանյանը (71կգ), Արթուր Շահինյանը (85կգ): Ջուլֆալակյանն ու Բորանյանը մարզչական շտաբի որոշմամբ հանդես չեն գալու Եվրոպայի առաջնությունում, իսկ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հարցականի տակ է եւ վերջնականապես պարզ կդառնա մոտ օրերս։ Ալեքսանյանը մարզումների ժամանակ վնասել էր ծունկը։