Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (98 կգ) մասնակցությունը հաստատվել է: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:
Ալեքսանյանը մարզումների ընթացքում վնասել էր ծունկը, այդ պատճառով մինչեւ այսօր նրա մասնակցությունը հարցականի տակ էր:
Այժմ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մարզվում է բելառուսական Ստայկիում: Թիմը մրցավայր կմեկնի մայիսի 4-ին:
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու մայիսի 2-7-ը: Հունահռոմեական ոճի ըմբիշները մրցելու են մայիսի 5-7-ը: