|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականում մրցակցություն է ընթանում 77 կգ քաշայիններ Կարապետ Չալյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի միջեւ: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ Եվրոպայի առաջնություն մեկնելու է Կարապետ Չալյանը.
«Ես հարցադրումն ավելի վաղ էի արել. 77 կգ քաշային կարգում ով ավելի լավ է հանդես գալիս, նա էլ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Կիեւում հաղթանակը շնորհվեց Կարապետ Չալյանին եւ նա էլ կնախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը», - ասել է Լեւոն Ջուլֆալակյանը: