|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան անդրադարձել է Մխիթարյանի մասնակցությանը «Ուդինեզեի» դեմ առաջիկա խաղին:
Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Ֆոնսեկան, մասնավորապես, ասել է. «Կասկածներ ունեմ, որ Մխիթարյանը կմասնակցի խաղին: Պետք է հիշենք, որ երկու օրից խաղալու ենք «Նապոլիի» հետ»:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Ուդինեզեին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: