|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հանրապետության հանրակրթական դպրոցների զարգացման և արդյունավետության բարձրացման վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային խորհրդակցության է հրավիրել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների պատասխանատուներին: Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի կրթական հարցերով խորհրդական Գևորգ Մուրադյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են դպրոցների համալիր զարգացման ծրագիրը, որի համատեքստում անդրադարձ է եղել գերբեռնված և թերբռնված դպրոցների աշխատանքային խնդիրներին: Հիմք ընդունելով կրթության որակի ապահովման նկատմամբ միասնական պահանջների առկայությունը՝ վարչության պետերին հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ մարզերի քաղաքային համայնքների հանրակրթական դպրոցների արդյունավետության բարձրացման վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել մարզային կրթության առկա վիճակի ընդհանուր գնահատականը: Ընդգծվել է, որ Կրթության և գիտության նախարարության կողմից այժմ մշակվում են ընդհանուր չափանիշներ, որոնք դրվելու են դպրոցների համալիր զարգացման ծրագրի հիմքում:
ՀՀ ԿԳՆ