|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին այցելել է Մարտունի շրջկենտրոն եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում մի շարք ծրագրերի իրականացմանը:
Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության, շինարարության եւ առողջապահության ոլորտներին:
Իր խոսքում երկրի ղեկավարը կարեւորել է տարբեր ոլորտների ընգդրկմամբ համապարփակ ծրագրերի իրականացումը` նշելով, որ նման ձեւաչափով առաջնորդվելն ավելի մեծ խթան կհանդիսանա սոցիալ-տնտեսական առաջընթացի համար:
Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է շրջկենտրոնում կառուցվող մի շարք օբյեկտների շինհարթակ եւ ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: