|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքի Բաղլար շրջանում` ոստիկանական շտաբի մոտակայքում, հզոր պայթյուն է որոտացել:
Ըստ Demokrathber-ի՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է 5 մարդ, որոնցից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Մեծ վնասներ են կրել նաև հարակից շենքերը:
Պայթյունի պատճառները դեռևս անհայտ են, սակայն չի բացառվում ահաբեկչության վարկածը: Տարածք են տեղափոխվել ոստիկանության հատուկ ուժեր: