|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Դիարբեքիրում (Տիգրանակերտ) այսօր տեղի ունեցած պայթյունից 4 մարդ է տուժել: Ըստ Anadolu գործակալության` պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որը պատրաստել էին 18 եւ 16 տարեկան անչափահասներ:
Մասնագետներն ուսումնասիրում են դեպքի վայրը` պարզելու համար, թե ինչն է դարձել պայթյունի պատճառ: Հայտնի է, որ ինքնաշեն պայթուցիկ սարքը բաղկացած է եղել գազայրիչներ լիցքավորող տարողություններից: Այն պայթել է անչափահասներից մեկի ձեռքում` կտրելով տղայի դաստակը: Նրա ընկերը լուրջ այրվածքներ է ստացել: Տուժել են նաեւ մի տղա ու աղջիկ, ովքեր կապ չունեն միջադեպի հետ` անցել են մոտակայքով: