|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) նահանգի 27 մայիս թաղամասում հզոր պայթյուն է որոտացել:
Ըստ Demokrathaber-ի՝ ոստիկանական մեքենայի անցնելու պահին մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, մահացել է 1 ոստիկան, վիրավորվել՝ 6 քաղաքացի, 1-ը՝ ոստիկան:
Հետաքննություն է սկսվել: Փորձում են ճշտել՝ պայթյունն իրականացվել է ինքնաշեն ռումբի՞, թե պայթուցիկով մեքենայի միջոցով: