|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ղազախստանի Ատիրաու մարզի Կուլսարի քաղաքի բենզալցակայանում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որին հաջորդել է լայնածավալ հրդեհ։ Տեղեկությունը հաստատել է տեղական «Tengrinews» հրատարակությունը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ տվյալների համաձայն՝ միջադեպից երկու մարդ չի կարողացել ողջ մնալ, իսկ ևս 14 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Հրդեհը տարածվել է մոտակա շենքերի վրա՝ սպառնալիք ստեղծելով ենթակառուցվածքների համար։
Պայթյունից հետո տարածաշրջանային իշխանությունները շտապ գումարել են օպերատիվ խորհրդակցություն։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ: