|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում զինվորական մեքենայի անցնելու պահին պայթուցիկ սարք է գործի դրվել: Ըստ Demokrathaber-ի` պայթյունի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել` երեք զինվորական:
Պայթյունից հետո այդ շրջանում անվտանգության գործողություններ են սկսվել:
Նշենք, որ ավելի քան մեկ տարի է` Թուրքիայի քրդաբնակ տարբեր նահանգներում հակաքրդական գործողություններ են ծավալվում: