|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մարտի 28-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե և Հանի շրջանների 9 գյուղերում հայտարարվել է պարետային ժամ: «CNNturk» լրատվամիջոցի փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել Դիարբեքիրի նահանգապետարանը;
Ըստ Ermenihaber-ի՝ թուրք ուժայինները պատրաստվում են նշյալ շրջաններում զինված գործողություններ իրականացնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) քուրդ զինյալների դեմ:
Պարետային ժամը այնքան ժամանակ ուժի մեջ կլինի, մինչև հավելյալ ծանուցում չարվի նահանգապետարանի կողմից: Նշվում է, որ օպերացիայի ընթացքում ոչնչացվելու են PKK-ի զինյալներին պատկանող թաքստոցներ, զինապահեստներ, ինչպես նաև մի շարք հենակետեր:
Տեղեկացում է նաև, որ պարետային ժամի որոշումը կայացվել է քաղաքացիների անվտանգության ապահովման նկատառումներով: