|
Փոխարժեքներ
26 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.6 |
| EUR | ⚊ | € 425.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.3204 |
| GBP | ⚊ | £ 497.06 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) նահանգի 18 գյուղում պարետային ժամ է հայտարարվել:
Ըստ Demokrathaber-ի՝ այդ մասին տեղեկացնող հայտարարություն տարածած Դիարբեքիրի նահանգապետարանը պարետային ժամը հանելու ժամկետ չի նշել:
Հայտարարության մեջ նշվել է, որ նման որոշում է կայացվել անվտանգության նկատարումներից ելնելով:
Նշենք, որ ներկայումս քրդաբնակ Դիարբեքիր նահանգում բախումներ են ընթանում թուրքական ուժերի և Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների միջև: