|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանում կարող է քաղաքացիություն ստանալու նոր սկզբունք սահմանվել, որը հիմնված կլինի «արմատների իրավունքի» վրա: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Պետդումայի ազգությունների հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուսլան Բալբեկը:
Նրա խոսքով՝ դա է նախատեսում Կոնստանտին Զատուլինի և Նատալյա Պոկլոնսկայայի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որն արդեն դրական է ընդունվել ազգությունների հարցերով հանձնաժողովում:
Ըստ Բալբեկի` ռուսական քաղաքացիության ձեռք բերման հեշտացված ընթացակարգի իրավունք կստանան ռուսերենին տիրապետողները՝ հետխորհրդային տարածքի երկրների բնակիչները կամ նրանց բարեկամները: