|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը բացասական պատասխան է տվել Մոսկվայի՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ առանցքային առաջարկներին։
Միաժամանակ, ՆԱՏՕ-ն, նրա խոսքով, անում է հնարավոր ամեն բան՝ «որոշելու իրադրության զարգացումը եվրոպական մայրցամաքում»։ Լավրովը նշել է, որ անբավարար են նաև անվտանգության անբաժանելիության սկզբունքի մեկնաբանման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության խնդրանքի պատասխանները։ Ուստի Մոսկվան մտադիր է կոնկրետ արձագանք փնտրել յուրաքանչյուր երկրից։
Պուտինն իր հերթին «անվերջ և շատ վտանգավոր» է անվանել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք՝ ի հաշիվ հետխորհրդային հանրապետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի։