|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանում մտադիր են մեղմացնել միգրացիոն օրենսդրությունը և օտարերկացիների ավելի լայն շրջանակի հնարավորություն տալ հեշտացված կարգով ժամանակավոր բնակության և կացության թույլտվություններ ստանալու. հայտնում է Русарминфо-ն:
Ժամանակավոր բնակության թույլտվություն տրամադրելու մասին դիմումների դիտարկման ժամկետը պետք է կրճատվի և դառնա 4 ամիս, իսկ կացության թույլտվությունը տրվում է անժամկետ:
Համապատասխան օրինագիծը պատրաստել է ՌԴ կառավարությունը:
«Առաջարկների համաձայն` ժամանակավոր բնակության թույլտվություն, քվոտայից դուրս, կարող են ստանալ քաղաքացիները, որոնք ծնվել են ՌԴ տարածքում, այնուհետև բնակվել այլ երկրում` փախստականների իրավունքների պաշտպանության և վերաբնակեցման գործընթացի կարգավորման մասին միջազգային պայմանագրի շրջանակում: Նման պայմանագիր կնքված է Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ»,- գրում է ռուսական Парламентская газета-ն:
Նշվում է, որ ՌԴ Պետդուման կդիտարկի օրինագիծը երրորդ ընթերցմամբ` լիագումար նիստում, որը կմեկնարկի հուլիսի 23-ին:
Известия-ն հայտնում է, որ 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանի Դաշնության բնակչության միգրացիոն աճը կտրուկ ավելացել է՝ գերազանցելով վերջին 10 տարվա բոլոր ցուցանիշները: Այդ մասին ասվում է Գայդարի համալսարանի մոնիթորինգում: Ըստ հետազոտության՝ առավել շատ ներգաղթ եղել է Հայաստանից և Ուկրաինայից: Բելառուսից և Մոլդովայից ՌԴ միգրացիոն աճը կտրուկ նվազել է: